«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հնդկաստանում ցրտահարությունից 114 մարդ է մահացել

Հնդկաստանում ցրտահարությունից 114 մարդ է մահացել
04.01.2013 | 17:48

Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում սառնամանիքների պատճառով մահացել է 114 մարդ:

rbk.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության տեղեկություններով, նախօրեին ցրտահարությունից փողոցներում մահացել է առնվազն 23 մարդ:
Մայրաքաղաք Դելիում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան. վերջին անգամ այդպիսի ցրտեր գրանցվել են երկրի մայրաքաղաքում 1969 թ.-ին:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ